X սոցիալական ցանցի իր էջում Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Շոն Սավեթը հայտնել է,որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին։
«Նախագահ Բայդենը և նրա թիմը ուշադիր հետևում են Սիրիայում տեղի ունեցող արտառոց իրադարձություններին և մշտական կապի մեջ են տարածաշրջանի գործընկերների հետ»,- ասել է նա։